Կարևոր իրադարձություններ

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակում

23 Հունիս, 2021 18:13
Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Աղավնի Միրզոյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։  

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Աղավնի Սամվելի Միրզոյանին ազատել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.2-Ղ3-2) պաշտոնից»։

 

Լրահոս

Դիտել ավելին