Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ (տեսանյութ)

23 Հունիս, 2021 14:59
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ (տեսանյութ)

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սանասարյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա մեր հանդիպումը նախաձեռնել եմ լսելու համար Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք, նորաստեղծ քաղաքական կուսակցություն եք, կուզեի նաև լսել Ձեր տեսակետները, թե ինչ քայլեր պիտի Ձեր գնահատմամբ կատարվեն, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը փոխարդաձաբար ավելի լսելի և հասանելի լինեն: Իհարկե, արտախորհրդարանական ընդդիմություն հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և այդտեղ կան ուժեր, որոնց գաղափարները, մոտեցումները հակադիր և հակադարձ են միմյանց: Սա էլ մի խնդիր է, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգրվանը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է առնվազն փորձենք գտնել մեթոդներ նույնիսկ հակադիր տեսակետների համադրման միջոցով ինչ-որ սիներգիա, ինչ որ էներգիա ստանալու: Այնպես որ շնորհակալ կլինեի, եթե այս հարցերի վերաբերյալ Ձեր տեսակետներն արտահայտեիք: Շնորհակալ եմ:

Դավիթ Սանասարյան – Շնորհակալություն պարոն Փաշինյան, ինչպես դուք նշեցիք «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, և մի ամիս է բոլորել, ինչ պետական գրանցում է ստացել: Կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր անցել են և՛ ապրիլյան, և՛ 44- օրյա պատերազմներով, հավաքված են մարդիկ, ովքեր անցել են բոլոր պայքարների բովերով: Եվ մենք նաև մեզ համարում ենք 2018 թվականի հեղափոխության կրողները ու նաև ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն ինչ որ խոսք ենք տվել մենք և դուք, իրականություն դառնան: Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած իշխանությունները, ոչ միայն չեն գտնվում համապատասխան քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը: Եվ հույս ունենք, որ այս հանդիպումները նոր մշակույթ են ստեղծելու, և այն մոտեցումները, այն ծրագրերը, այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք, անպայման ներկայացնելու ենք, որովհետև մեր համար խնդիրը այն չէ, թե որ քաղաքական ուժը, որ քաղաքական ուժին ինչ սուր քննադատություն է տալիս: Մենք նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խնդրել ենք, որ ծափ չտան ատելության քարոզ անողներին, ծափ չտան պառակտողներին և թշնամի ման եկողներին միմյանց մեջ: Մենք ասել ենք, որ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ: Ինչպես Դուք նշեցիք, ունենք խնդիրներ. կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին