Կարևոր իրադարձություններ

Մահացել է Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանը

22 Հունիս, 2021 14:59
Մահացել է Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանը
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վայոց ձորի նախկին մարզպետ (1997-2001թթ), ԱԺ նախկին պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ (1994-1996թ․՝ քաղաքային խորհրդի նախկին նախագահ) Պանդուխտ Հմայակի Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
 
Երկարամյա գործունեության և նվիրումի շնորհիվ նա իր կարևոր ներդրումն է ունեցել Վայոց ձորի զարգացման գործում:
 
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի ողջ անձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում պարոն Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ անդառնալի կորստի առիթով և կիսում նրանց վիշտը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին