Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստվել. Գայանե Սահակյան

22 Հունիս, 2021 13:09
Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստվել. Գայանե Սահակյան

65 719 հոգի Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաև երկրորդը: Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ 

«Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստված, և սա բավական վատ ցուցանիշ է՝ ամենացածրը տարածաշրջանում։ Նման ցուցանիշի դեպքում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման և սահմանափակումներից հրաժարվելու մասին դեռ հնարավոր չէ խոսել»,-հավելեց մասնագետը:

Գայանե Սահակյանի խոսքով, մոտակա երկու շաբաթների ընթացքում ցանկալի է արագացնել պատվաստումների տեմպերը՝ հատկապես ռիսկի խմբերի շրջանում՝ հիվանդացության աճից խուսափելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին