Կարևոր իրադարձություններ

Բանակցել պետության հետ՝ ժողովրդից գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանի առաջարկը

21 Հունիս, 2021 23:30
Բանակցել պետության հետ՝ ժողովրդից գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանի առաջարկը

«Ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել: Նախորդ 3 տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք: Մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի քմահաճույքներից: Այսօր ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը մեկնարկած է»,- այսօր Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց՝ կարող եք բանակցել պետության հետ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, և ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց էսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվներն սկսեն գործել»,-ընդգծեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին