Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով երեխա է մահացել

21 Հունիս, 2021 20:08
Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով երեխա է մահացել

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ ժամը 18:10-ի սահմանում, ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դուրս է  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում՝ Սեւանա լճի ափի մոտ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Կայքի հաղորդմամբ, վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է:

Լրահոս

Դիտել ավելին