Կարևոր իրադարձություններ

Ղազախական կողմը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնության շրջանակում Հայաստանին տրամադրել COVID-19-ի դեմ արտադրած պատվաստանյութը

15 Հունիս, 2021 15:34
Ղազախական կողմը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնության շրջանակում Հայաստանին տրամադրել COVID-19-ի դեմ արտադրած պատվաստանյութը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։
 
Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:
 
Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներն ու պատվաստումների ակտիվ գործընթացը:
 
«Շատ ուրախ եմ Ձեզ այստեղ ընդունել ու քննարկել մեր երկրների միջև փոխգործակցության կարևորությունը բոլոր ասպեկտներում: Վստահ եմ, որ երկուստեք նոր կապեր ու հեռանկարներ կբացվեն, կամրապնդվի հայ-ղազախական համագործակցության կամուրջը` երկկողմ բարեկամական հարաբերություններում սերտ գործակցության և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
 
Բոլատ Իմանբաևը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակն ու պատվաստումային գործընթացը` հավելելով, որ այժմ իրենք գործարկում են սեփական պատվաստանյութը: Ղազախական կողմը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնության շրջանակում Հայաստանին տրամադրել COVID-19-ի դեմ Ղազախստանի արտադրած պատվաստանյութը:
 
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել առաջարկը և նշել, որ նախքան նոր պատվաստանյութի ձեռքբերումն անհրաժեշտ է փաստաթղթային որոշակի ուսումնասիրություն իրականացնել, որից հետո հնարավորություն կունենանք ձեռք բերելու նոր պատվաստանյութը:
 

Լրահոս

Դիտել ավելին