Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

12 Հունիս, 2021 14:55
ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, կահավորման և ինժեներական  ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, խնդիր է դրված մինչև աշուն ավարտել ենթակառուցվածքների կառուցումը և լուծել զորքի կենսագործունեության ապահովման հետ կապված խնդիրները։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը: Ներկայացվել է Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մատական դիրքերից մեկը, որը գտնվում է ՀՀ պետական սահմանի վրա՝ ադրբեջանական զինված ուժերից 15-20 մետր հեռավորությամբ:

«Հիմնականում կառուցվում են կացարաններ, ճանապարհներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր։ Ընդհանրապես, «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն զինված ուժերում չկա, միշտ բնագիծը կահավորվում է և ինժեներական աշխատանքները ինտենսիվ ընթանում են»,- նշել է Պետրոսյանը։

 

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին