Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Lexus-ը, Chevrolet-ն, Opel Astra-ն ու 06-ը. կան վիրավորներ

09 Հունիս, 2021 19:09
Շղթայական ավտովթար Արարատի մարզում. Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Lexus-ը, Chevrolet-ն, Opel Astra-ն ու 06-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի  ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 20:00-ի սահմաններում Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Մայիս Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Հայանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կատանյանի վարած  Chevrolet մակսնիշի, Երևանի բնակիչ, 33-ամյա Վառլեն Սայադյանի վարած Lexus մակնիշի և Արշալույս գյուղի բնակիչ, 58-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 53-ամյա Ռոզա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին