Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում այրվել է 2 բնակարան․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

08 Հունիս, 2021 22:28
Ստեփանակերտում այրվել է 2 բնակարան․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում

 

ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհը անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող առանձնատանը:

Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը:

Ամբողջությամբ այրվել է Վ.Համբարձումյան 29 հասցեի տունը, մասնակի՝ հարևան բնակարանը:

Նշենք, որ դեպքի վայր են ժամանել նաև ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային վարչության և բաժնի պատասխանատուները, Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը, «Արցախգազ» և «Արցախէներգո» և «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները:

Բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել:

Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Возможно, это изображение (стоит, огонь и на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (3 человека, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

 

Լրահոս

Դիտել ավելին