Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում «09»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, 5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել Աղստև գետում. 2 հոգի հոսպիտալացվել են

06 Հունիս, 2021 18:43
Տավուշի մարզում «09»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, 5 մետր բարձրությունից ընկել ու գլխիվայր հայտնվել Աղստև գետում. 2 հոգի հոսպիտալացվել են

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 112 կմ-ին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին  և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում։

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս են բերել Աղստև գետից։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին