Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է

05 Հունիս, 2021 20:28
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է

Այսօր, հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։ 

Ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին