Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    513

  • EUR

    603
    615

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու․ Քերոբյան

05 Հունիս, 2021 14:11
Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում երկու օրերի ընթացքում ունեցած հանդիպում-քննարկումները:

Այս մասին նախարարի պաշտոնակատարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

 

«Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և խորացնելու գործում։

Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ուղիները և հնարավորությունները։
Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։
«Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները և նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։
Այսօր ֆորումի վերջին օրն է։
Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,-գրել է Վահան Քերոբյանը:

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Возможно, это изображение (8 человек и люди сидят)

Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)v

Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ «Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու եւ խորացնելու գործում։ Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ուղիները եւ հնարավորությունները։ Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։ «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները եւ նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։ Այսօր ֆորումի վերջին օրն է։ Վերադառնում եմ Երեւան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,-գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/378870.html

© factor.am

Լրահոս

Դիտել ավելին