Կարևոր իրադարձություններ

Մարությանն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև կապերի ստեղծումն ու զարգացումը

03 Հունիս, 2021 18:28
Մարությանն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև կապերի ստեղծումն ու զարգացումը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

 

Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորել են Երևանի և Ճապոնիայի քաղաքների միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի ստեղծումն ու զարգացումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին