Կարևոր իրադարձություններ

«Կինո Մոսկվա»-ի մոտ սպանության գործով կասկածյալը եղել է գլխարկով ու բժշկական դիմակով

03 Հունիս, 2021 15:47
«Կինո Մոսկվա»-ի մոտ սպանության գործով կասկածյալը եղել է գլխարկով ու բժշկական դիմակով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի,

 

ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերել կարևոր փաստեր երեկ՝ հունիսի 2-ին, Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա եղել է բժշկական դիմակով, գլխարկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։ Պարզվել է նաև, որ սպանությունը կատարվել  է «Մակարով» տեսակի ատրճանակից։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել է տեղեկությունները, թե այս սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին