Կարևոր իրադարձություններ

Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

02 Հունիս, 2021 21:32
Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 1-ին  պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 09:35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ  վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 75-ամյա Նուրիջան Հարությունյանն է, ով  ժամը 09:00-ի սահմաններում Սևանի փողոցի 12-րդ  նրբանցքի իր տան նկուղի դուռը բացելու ժամանակ ծխախոտ է փորձել վառել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն և առանձնատան որոշ հատվածներ փլուզվել են, իսկ Ն. Հարությունյանը պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել ու տեղափոխվել «Գավառ»  բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևան քաղաքի այրվածքաբանական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին