Կարևոր իրադարձություններ

Գողություն «ՍԱՍ» սուպերմարկետից. թալանել են վաճառող-խորհրդատուին

01 Հունիս, 2021 20:05
Գողություն «ՍԱՍ» սուպերմարկետից. թալանել են վաճառող-խորհրդատուին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժին Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Մարինա Ալոյանի ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինս այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:30-ից մինչև  18:00-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատավայրում՝ Կիևյան փողոցի 1/Ա հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատասենյակից գողացել են իր դրամապանակը:

Դեպքի վայր ժամանած Արաբկիրի ոստիկաններին Մարինա Ա.-ն հայտնել է, որ դրամապանակում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաև իր  «Honor» տեսակի բջջային հեռախոսը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «ՍԱՍ» սուպերմարկետում՝ որպես վաճառող-խորհրդատու: 

Մանրամասները՝ սկզբնաբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին