Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

Կինն ամուսնու տվյալներով կնքել է պայմանագիր․ ՔԿ

01 Հունիս, 2021 16:49
Կինն ամուսնու տվյալներով կնքել է պայմանագիր․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Քննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբեր ամսին 24-ամյա կինը, օգտվելով ամուսնու անձնագրային տվյալներն ունենալու հանգամանքից, համացանցի միջոցով վերջինիս անձնագրային տվյալներով ընկերության հետ կնքել է սպառողական վարկի պայմանագիր, այնուհետև  խաբեության եղանակով հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված զգալի չափերով գումարը:

Բացի այդ, 24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին  ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին