Կարևոր իրադարձություններ

Փրփուրը բերանին հակամարտություն չես կարգավորի. Ավստրիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Էրդողանի «անեծքը»

18 Մայիս, 2021 16:26
Փրփուրը բերանին հակամարտություն չես կարգավորի. Ավստրիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Էրդողանի «անեծքը»

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը թուրքական կողմին կոչ արեց նպաստել Իսրայելի ու Պաղեստինի միջև իրավիճակի կարգավորմանը ՝ «կրակին յուղ լցնելու» փոխարեն: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։ 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը ասաց, որ «անիծում է Ավստրիայի կառավարությունը, որը Իսրայելի դրոշը կախեց կանցլերի վարչակազմի շենքի վրա»: Ավելի վաղ Սեբաստիան Կուրցն ասել էր, որ ինքը տեղադրել է հրեական պետության դրոշը, քանի որ «Իսրայելի դեմ ահաբեկչությունները արժանի են ամենախիստ դատապարտման»: Էրդողանի խոսքերից հետո Ավստրիայի արտգործնախարարությունը կանչեց Թուրքիայի դեսպանին:

«Փրփուրը բերանին Մերձավոր Արևելքի հակամարտությունը չես կարգավորի: «ՀԱՄԱՍ»-ն ահաբեկչական կազմակերպություն է, և մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մեզ գործողությունների օրենք պարտադրեն»,- հայտարարել է Շալենբերգը:

Նա նշել է․ որ կառավարությունների՝ ներառյալ ավստրիականի դեմ ուղղված նման հարձակումներով, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց են տալիս «օրենքի իրենց սարսափեցնող ըմբռնումը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին