Կարևոր իրադարձություններ

Երևանի Մամիկոնյանց փողոցում ծառը տապալվել է մեքենայի վրա

18 Մայիս, 2021 12:59
Երևանի Մամիկոնյանց փողոցում ծառը տապալվել է մեքենայի վրա

Մայիսի 17-ին՝ ժամը 18:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 47-րդ շենքի մոտակայքում ծառը ընկել է ավտոմեքենայի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

 

Լրահոս

Դիտել ավելին