Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 174-ի, զոհվել է 47 երեխա: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը:
«Սպանվել է 174 մարդ, այդ թվում ՝ 47 երեխա և 29 կին, վիրավորվել է 1200 մարդ», - ասված է հայտարարության մեջ:
Բժիշկները կարծում են, որ զոհերի ու վիրավորների թիվը կավելանա, որովհետև շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ջոկատները շարունակում են մարդկանց որոնումները Գազայի շենքերի փլատակների տակ: