Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն գործողություններ. ՀԱՊԿ-ը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

13 Մայիս, 2021 17:51
Անհրաժեշտության դեպքում  կձեռնարկվեն գործողություններ. ՀԱՊԿ-ը՝  Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը այս տարվա մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է  մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:

Ըստ հայկական կողմի` Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն գործողություններ կձեռնարկվեն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին