Կարևոր իրադարձություններ

Քեմերոնին եպիսկոպոսները խնդրում են ընդունել 50 հազար սիրիացի փախստականների

18 Հոկտեմբեր, 2015 14:20
Քեմերոնին եպիսկոպոսները խնդրում են ընդունել 50 հազար սիրիացի փախստականների

Անգլիայի եկեղեցու եպիսկոպոսները Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել հավելյալ ընդունել ևս 30 հազար փախստականների՝ հաղորդում է BBC-ն:

Սեպտեմբերի սկզբին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան առաջիկա 5 տարիներին կտեղավորի մինչև 20 հազար փախստականների: Դա առաջին հերթին կառնչվի այն փախստականներին, ովքեր գտնվում են Սիրիայի հետ սահմանի ճամբարներում:

Եպիսկոպոսները կարծում են, որ երկիրն ի վիճակի է տարեկան ընդունել մոտ 10 հազար փախստականի, ուստի փախստականների ընդհանուր քանակը, որոնց Բրիտանիան նախատեսում է ընդունել 5 տարվա ընթացքում, կարելի է հասցնել 50 հազարի:

Իրենց առաջարկությունը եպիսկոպոսները հայտնել են վարչապետ Դևիդ Քեմերոնին ուղղված մասնավոր նամակում: Նամակի տակ ստորագրել են 108 եպիսկոպոսներից 84-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին