Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է հյուպատոսկան ծառայությունների մատուցման գործում չվստահել «միջնորդ» անձանց

10 Մայիս, 2021 19:30
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է հյուպատոսկան ծառայությունների մատուցման գործում չվստահել «միջնորդ» անձանց

Ռուսաստանի դաշնությունում ՀՀ  դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում իր  մտահոգությունն է հայտնել հյուպատոսական ծառայությունների  մատուցման հարցում  ի հայտ եկած անցանկալի դեպքերի առնչությամբ․

«Դեսպանատունը պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ որոշ անձինք փորձում են մոլորեցնել քաղաքացիներին՝ առաջարկելով նրանց դեսպանատան գործունեության հետ  կապված ՝այսպես  կոչված «միջնորդական ծառայություններ»: Որպեսզի այդ խաբեբաների զոհը չդառնաք, խնդրում ենք չվստահել  որպես «միջնորդ» ներկայացող անձանց։ Նշենք, որ այդպիսի փորձերի  մասին բոլոր տեղեկությունները ներկայացվում են համապատասխան մարմիններին» ,-ասված է դեսպանատան  ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Հերթական անգամ ՀՀ դեսպանատունը հիշեցնում է, որ ծառայությունները իրականացվում են բացառապես Մոսկվայի դեսպանատան  մասնաճյուղում, Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսության, Դոնի Ռոստովի,  Նովոսիբիրսկի և Սոչիի հյուպատոսական բաժանմունքներում: Բոլոր հասցեներն ու հեռախոսահամարները՝https://bit.ly/2SvOkKe . այս  հասցեում են:

ՌԴ այլ շրրջաննեում կան առանձին հյուպատոսական ընդունելություններ, որոնց մասին նախօորոք  տեղեկացվում է ՌԴ ՀՀ դեսպանատան կայքէջում:Նշենք նաև, որ  հյուպատոսական ծառայությունների պետական տուրքերի չափը սահմանված է  ՀՀ Կառավարության կողմից և հրապարակված է ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքէջերում: նշված  պետական տուրքերը վերջնական են և չեն ենթադրում այլ վճարումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին