Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը (լուսանկար)

07 Մայիս, 2021 21:49
Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը (լուսանկար)

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը, ապա, մի քանի րոպե անց, հեռացրել գրառումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական Greek City Times կայքէջը՝ հրապարակելով  Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի գրառման սքրինշոթը:

«Մենք մերժում և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը ցեղասպանության մասին»,- գրված էր Թուրքիայի ՊՆ թվիթերյան միկրոբլոգում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին