Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը Տավուշի բուժհաստատությունների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ

07 Մայիս, 2021 19:50
Անահիտ Ավանեսյանը Տավուշի բուժհաստատությունների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատավական ծառայությունից:

Մարզպետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցել են Անահիտ Ավանեսյանը, Տավուշի մարզպետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, բժշկական կենտրոնների տնօրեններ և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ:

Նախարարի պաշտոնակատարը հետաքրքրվել է մարզում պատվաստումային գործընթացի ակտիվությամբ:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն եղել է «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին