Կարևոր իրադարձություններ

Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները վերադարձել են Հայաստան (լուսանկարներ)

07 Մայիս, 2021 19:44
Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները վերադարձել են Հայաստան (լուսանկարներ)

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին