Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ. Արթուր Դավթյան

06 Մայիս, 2021 19:55
ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ. Արթուր Դավթյան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ: Այդ մասին ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  

«Դատախազությունը բավական փաստական տվյալներ է հավաքել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է ընտրել և օգնել նրանց տեղափոխել Ադրբեջան մինչևՂարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը:

Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտրում ենք ևս մոտ 40 գրոհայինների և խմբավորումների ղեկավարների, ովքեր մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասաց Դավթյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին