Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների. Սամվել Ասատրյան

06 Մայիս, 2021 18:43
Հեղինակ՝ Սամվել Ասատրյան
Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների. Սամվել Ասատրյան

ՀՀ ԶՈՒ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։

Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական։ Գուցե պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը. դա իրենց խնդիրն է և որևէ հիմք չի տալիս չփաստարկված մտքեր արտահայտելուն:

Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների:

Իսկ իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը»:

Լրահոս

Դիտել ավելին