Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    630,5
    642,5

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության մասին

05 Մայիս, 2021 11:07
Ոստիկանությունը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության մասին

Մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հիվանդանոց է ընդունվել 29-ամյա երիտասարդի դի: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումը ժամը 23.40-ին էր. հայտնում էին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 21-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 29-ամյա վարորդը մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 պարկուճ: «Հունդաի Էլանտրան» տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին