Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման ու վնասազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ռուս զինծառայողները ներկայումս պայթյունավտանգ իրերի ականազերծման ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի ծայրամասում: Այնտեղ բնակչությունը դեռևս չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։
2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա: