Կարևոր իրադարձություններ

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արթուր Թովմասյան

02 Մայիս, 2021 21:36
Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի’ հայրենակիցներ

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքնրի ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումներն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն են։

2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։

Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության երաշխիքի հետ միասին Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։ Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ դրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։

Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ»։

Լրահոս

Դիտել ավելին