Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին

01 Մայիս, 2021 12:35
Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն ANCA-ին (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ) և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար։ Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել բարձրացնել իրազեկությունը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է Քարդաշյանը։

Լրահոս

Դիտել ավելին