Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Եվրամիության

30 Ապրիլ, 2021 20:59
Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Եվրամիության

Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։  Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից:

ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»:

=Արգելված է մուտք Լատվիայի՝ էլեկտրոնային ԶԼՄ-ների հարցերով ազգային խորհրդի նախագահ Իվարս Աբոլինշին, Լատվիայի Պետական լեզվի ազգային կենտրոնի տնօրեն Մարիս Բալտինշին, ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերին, Բեռլինի դատախազության ղեկավար Յորգ Ռաուպախին, Եվրահանձնաժողովի նախագահ Դավիթ Սասոլիին, Շվեդիայի Համընդհանուր պաշտպանության հետազոտական ինստիտուտի Քիմիական, կենսաբանական, ռադիացիոն եւ միջուկային անվտանգության լավորատորիայի ղեկավար Օսա Սկոտին, Էստոնիայի Լեզվի դեպարտամենտի ղեկավար Իլմար Տոմուսկին, Արժեքների եւ թափանցիկության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովային:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին