Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

29 Ապրիլ, 2021 18:28
Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը, գրում է Ermenihaber-ը: 

Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց:

Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ Ավելի վաղ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին