Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում այսօր քննարկվելիք ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է․ Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում

28 Ապրիլ, 2021 13:05
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
ԱԺ-ում այսօր քննարկվելիք ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է․ Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ԱԺ-ում այսօր քննարկվելիք ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է՝

1. Ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը,
2. Աշխատողին (պետական կամ մասնավոր) պարտադրելը, որ մասնակցի որևէ հանրահավաքի, ինչպես նաև հանրահավաքին մասնակցելու համար փող տալը,
3. Բարձրաստիճան պաշտոնյայի կամ թեկնածույի կողմից օտարերկրյա քաղաքացիության փաստը թաքցնելը,
4. Չնույնականացվող աղբյուրներով թեկնածուներին վարկաբեկող սուտ հրապարակելը:
Նախագծով նաև մի շարք հոդվածներով փոխվում են պատժաչափերը, որոշ հոդվածների դիսպոզիցիան փոխվում է՝ առավել հստակության համար:
Զավեշտալին այն է, նախագծի ֆորմալ հեղինակը որևէ աղերս չունի դրա ոչ կազմման, ոչ էլ անգամ բովանդակության գեներացիայի հետ: Նշվածներից 1-ին, 3-րդ ու 4-րդ հոդվածների մտքի հեղինակը ես եմ, 2-րդինը՝ Վարդինեն (բնականաբար, բոլորը Համազասպի և այլոց հետ քննարկումներով): Դրանց իրավական ձևակերպումն էլ տվել են Հասմիկը, Վարդինեն, այլ մարդիկ ու ձեր խոնարհ ծառան:
Բայց մեր ու Համազասպի կազմած նախագիծը ոչ միայն կրճատել են (հանելով քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման բոլոր հոդվածները), այլև անգրագետավարի փնթիացրել: Մասնավորապես, փաթեթից կորցրել են քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով վերևում նշվածներից 4-րդ հոդվածով նախատեսված արարքը մասնավոր մեղադրանքի հոդված էր դառնում:
Անվճար լեկցիա կկարդամ «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներին, թե ինչու որևէ մեկի մասին սուտ տեղեկություն հրապարակելը տեխնիկապես ու բովանդակապես չի կարող լինել հանրային մեղադրանքի հոդված: Ի տարբերություն շատ տաղանդավոր պատգամավորների, ես այդ հարցը ամիսներ շարունակ ուսումնասիրել և քննարկել եմ իրավապահների հետ:
Հ.Գ. Այո, կասկածի տակ եմ դնում մեծն ռեֆորմատոր ու ժողովրդավարության մերօրյա լավագույն մասնագետ Վահագն Հովակիմյանի կոմպիտենտությունը ու վերահաստատում եմ «Իմ քայլի»՝ նույնսիկ գրած-պատրաստ ռեֆորմները տապալելու բացառիկ կարողությունը:

Լրահոս

Դիտել ավելին