Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները

25 Ապրիլ, 2021 10:31
Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները հայտարարել են, որ երկու օրով փակվելու են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Սպիտակ տան` Ցեղասպանության մասին հայտարարությունից հետո կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ։ Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ-ի հյուպատոսական գործակալությունը ԱՄՆ-ի քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզայի աջակցության համար փակ կլինեն ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին»:

Շտապ օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կապվել դիվանագիտական ​​գործակալությունների հետ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով: 

 

Լրահոս

Դիտել ավելին