Կարևոր իրադարձություններ

Շնորհակալություն, նախագահ Բայդեն. Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյան

24 Ապրիլ, 2021 22:27
Շնորհակալություն, նախագահ Բայդեն. Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորգրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»:

 

Լրահոս

Դիտել ավելին