Կարևոր իրադարձություններ

Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա

23 Ապրիլ, 2021 16:42
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա

2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել և շրջաններից Մարտակերտում՝ 19 երեխա:

Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ:

Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝ 9 տղա, 9 աղջիկ :

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին եռամսյակում կազմել է 329 երեխա, որոնցից 158-ը՝ տղաներ են, 171-ը՝ աղջիկներ:

Լրահոս

Դիտել ավելին