Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք նման բաժանարար գծերը կնպաստեն կարգավորման հասնելուն. ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բաքվի «ռազմավարների պուրակ»-ի մասին

22 Ապրիլ, 2021 20:11
Արդյո՞ք նման բաժանարար գծերը կնպաստեն կարգավորման հասնելուն. ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Բաքվի «ռազմավարների պուրակ»-ի մասին

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքվում «ռազմական ավարի պուրակի» թեմային։ 

«Մենք կարծում ենք, որ Բաքուն ու Երևանը կձգտեն քայլերի, որոնք կուղղվեն հարաբերությունների կարգավորմանը, և ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը: Փաստ է, որ մարդկային կյանքերի մեծ գին է վճարվել դրա համար: Այս պահից, նաև՝ ողբերգական և միաժամանակ ապագայի հույս տվող, անհրաժեշտ է օգտվել խաղաղ նպատակների համար, և ոչ թե այն օգտագործել իրավիճակի առավել սրման համար: Այո, շատ դժվար է, հատկապես ռազմական գործողություններից հետո, դժվար է հաղթահարել, նաև՝ հոգեբանորեն: Շատերը համաձայն չեն արդյունքների հետ, ոմանք ցանկանում են ռևանշ, ոմանք՝ շարունակություն, սակայն, դա՞ է նպատակը: Արդյո՞ք նման բաժանարար գծերը, նման խնդիրները կնպաստեն կարգավորման կամ խաղաղության հաստատման հասնելուն։ Այս պարագայում ամենակարևոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում վստահության ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումն է, որը կկարողանա Անդրկովկասում կայուն զարգացման հեռանկարների համար պայմաններ ապահովել: Դա բխում է տարածաշրջանի մեր բոլոր գործընկերների շահերից»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին