Կարևոր իրադարձություններ

Սենատոր Մենենդեսը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը

22 Ապրիլ, 2021 20:03
Սենատոր Մենենդեսը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը

ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի մասին: Մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության հետևանքով, հիշում, թե ինչպես են նրանք զոհվել, և ուրախանում ենք նրանով, որ փոխել ենք այն, ինչ պատմությանը հայտնի է լինելու նրանց զոհվելու մասին»,- նշված է Մենենդեսի հայտարարության մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին