Կառավարության շենքի հարակից տարածքից 8 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն: