Կարևոր իրադարձություններ

Մեղրիում և Ագարակում այսօր որոշ անձանց դրսևորած պահվածքը առրևույթ պարունակում է խուլիգանության հատկանիշներ. Դանիել Իոաննիսյան

21 Ապրիլ, 2021 19:55
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Մեղրիում և Ագարակում այսօր որոշ անձանց դրսևորած պահվածքը առրևույթ պարունակում է խուլիգանության հատկանիշներ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մեղրիում և Ագարակում այսօր որոշ անձանց դրսևորած պահվածքը առրևույթ պարունակում է խուլիգանության հատկանիշներ:

Հանրային իշխանության մարմինները պետք է ապահովեն օրինականությունը և խուլիգանություն կատարողների, նրանց դրդողների ու կազմակերպիչների պատժի անխուսափելիությունը:

Ցավում եմ, որ Հայաստանի ոստիկանության կարողությունները այնքան թույլ են, որ մարդիկ կարող են օրը ցերեկով, փողոցում, հանրային վայրում հայհոյանքներ բղավել ու դա չի առաջացնում տեղում ներկա ոստիկանների միջամտությունը:

Ոստիկանությունը պետք է ունենա բավարար կարողություններ՝ ոստիկանի ներկայությամբ հանցագործություն կատարող անձանց ամինջապես բերման ենթարկելու ու հանցագործության ընթացքը խափանելու համար:

Իսկ խուլիգանական պահվածքը պետք մերժվի հանրության կողմից՝ անկախ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքից: Իշխանության ներկայացուցչի դեմ բողոքը կարող է և պետք է լինի առանց բռնության, բռնության կոչերի ու հայհոյանքների»:

 

Լրահոս

Դիտել ավելին