Կարևոր իրադարձություններ

Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

18 Ապրիլ, 2021 17:34
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի  դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 2 անձի Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում

 

 

Լրահոս

Դիտել ավելին