Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ազգային անվտանգության արդեն նախկին նախարարը ձերբակալվել է

18 Հոկտեմբեր, 2015 12:26
Ադրբեջանի ազգային անվտանգության արդեն նախկին նախարարը ձերբակալվել է

 

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլմար Մահմուդովը պաշտոնից ազատվելուց հետո անհետացել է և նրա գտնվելու վայրն անհայտ է:


Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, աղբյուրների վկայությամբ՝ ղեկավարի՝ պաշտոնից ազատվելուց հետո նախարարության մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են: Նրանք զբաղված են եղել գաղտնալսումներով:


Ենթադրվում է, որ այդ աշխատակիցները, նախարարի հրահանգով, գաղտնալսել են բարձրաստիճան պաշտոնյաների՝ առանց երկրի ղեկավարության թույլտվությամբ:


Կայքը գրում է, որ իր տեղեկություններով, Ազգային անվտանգության արդեն նախկին նախարարն այժմ ձերբակալված է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:


Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել նախարարի՝ աշխատանքից ազատվելու մասին: Համապատասխան որոշումը հրապարակվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի պաշտոնական կայքում: Ըստ այդմ` Ալիևը ստորագրել է Մահմուդովի հեռացման հրամանը:


Այլ մանրամասներ չեն նշվում, բացի նրանից, որ այդ ազատումը իրականացված է Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 5-րդ կետով առաջնորդվելով, այն է` այդ երկրի նախագահի ունեցած լիազորությունների շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին