Կարևոր իրադարձություններ

Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը Ալիևի երկու գերնպատակի սպասարկմանն է ուղղված․ «Հայաստանի Հանրապետություն»

14 Ապրիլ, 2021 09:02
Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը Ալիևի երկու գերնպատակի սպասարկմանն է ուղղված․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը Ալիեւի երկու գերնպատակի սպասարկմանն է ուղղված: Վերջինս դրանով փորձում է առաջին հերթին իրեն, այնուհետեւ իր 100-ամյա պետության քաղաքացիներին ներշնչել, որ արցախյան պատերազմում Ադրբեջանն է հաղթել: Իրականում տվյալ պատերազմում այդ պետությունն ապահովել է միայն կենդանի ուժի եւ զինտեխնիկայի սեփական կորուստները, որոնք բազմապատիկ ավելի են պաշտոնական ներկայացված թվերից: Ադրբեջանը պատերազմի ելքի հետ մեծ հաշվով կապ չունի, այն ապահովել է Թուրքիան՝ վերջինիս դաշնակից այլ պետությունների եւ ջիհադիստ ծայրահեղական զինյալների հետ միասին: Ալիեւը սա լավ գիտի եւ հիմա նման միջոցառումներով  փորձում է «հաղթանակի» զգացումը պարտադրել Ադրբեջանի հանրությանը: Մյուս կողմից էլ՝ «հաղթանակի» մասին  պարբերական շոուներով Ալիեւն իրականում ի ցույց է դնում սեփական վախերը, որոնք ունի իր ռեժիմի պահպանման ու Արցախի հարցում, եւ պետք է փաստել, որ դրանք այս դեպքում հիմնավոր են ու արդարացված»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին