Կարևոր իրադարձություններ

Արենի-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել․ կան տուժածներ

13 Ապրիլ, 2021 23:30
Արենի-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել․ կան տուժածներ

Ապրիլի 13-ին` ժամը 22։13-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին