Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    632
    644

  • RUB

    7,01
    7,25

Կարևոր իրադարձություններ

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում

12 Ապրիլ, 2021 20:58
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում
Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ 
 
«Հիշեցնեմ, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:
 
«Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:
 
Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը»,- գրել է ռեկտորը:

Լրահոս

Դիտել ավելին