Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    630,5
    642,5

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսի քաղաքապետը ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

10 Ապրիլ, 2021 12:19
Լոս Անջելեսի քաղաքապետը ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին նա ասել է իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։ 

«Ճշմարտությունն ասելու ժամանակն է, ժամանակն է հիշելու պատմական ողբերգությունը, որպեսզի այն երբեք չկրկնվի։ Ժամանակն է, որ բոլորս, նախագահ Բայդենից սկսած, ամբողջ աշխարհում միաձայն հայտարարենք, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա։

 

Գարսեթին հիշեցրել է, որ 1․5 մլն հայ է սպանվել, և կոչ արել միանալ «Այո, դա ցեղասպանություն էր» ստորագրահավաքին։

Լրահոս

Դիտել ավելին