Կարևոր իրադարձություններ

Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ

07 Ապրիլ, 2021 20:07
Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, կնշանակվի Տավուշի մարզպետ: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում: 

Հայկ Ղալումյանի կենսագրությունը:

Ծնվել է 10 ապրիլի 1974թ. Իջևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1991-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:

1995-2001թթ աշխատել է «Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում, որպես տնտեսագետ:

2002-2005թթ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ տնտեսագետ:

2005-2007թթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:

2007-2008թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ:

2008-2010թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:

2010-2019թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:

2019թ սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին